
Ճապոնիայի եւ Ավստրալիայի ղեկավարներն անվտանգության հարցերը կքննարկեն շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը

Ճապոնիայի եւ Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդան եւ Էնթոնի Ալբանեզեն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն ավստրալական Պերտ քաղաքում` անվտանգության, Էներգետիկայի եւ կլիմայի փոփոխությունների հարցերը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Ճապոնիայի կառավարության աղբյուրների համաձայն, հանդիպման արդյունքներով ղեկավարները մտադիր են հրապարակել համատեղ հռչակագիր, որում ընդգծվելու Է «ազատ եւ բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» կարեւորությունը: Սպասվում Է, որ հանդիպման ընթացքում, որը պլանավորված Է շաբաթ օրը, անվտանգության հարցերը քննարկելիս նրանք կքննարկեն փոխգործակցության հարցերը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության եւ Quad-ի անվտանգության շուրջ քառակողմ երկխոսության շրջանակներում:
Պաշտոնատար անձանց խոսքով՝ Էներգետիկան եւ կլիմայի փոփոխությունը նույնպես լինելու են օրակարգի առաջին տեղում: Նշվում Է, որ Կիսիդայի այցն Ավստրալիա կդառնա Ճապոնիայի վարչապետի առաջին այցը 2018 թվականից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: