Կրեմլը «տեղեկություն չունի» Իրանից անօդաչուների գնման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Իրանից անօդաչու սարքեր գնե՞լ է։ Նրա խոսքով՝ Կրեմլը նման տեղեկություն չունի, փոխանցում է kommersant.ru-ն։

«Ոչ, մենք նման տեղեկություն չունենք, օգտագործվում է ռուսական տեխնիկա, դուք գիտեք դրա մասին, ռուսերեն անուններով, մնացած բոլոր հարցերը կարելի է ուղղել պաշտպանության նախարարությանը», – ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Սական թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հերքում են իրանական անօդաչուների առքուվաճառքի վերաբերյալ պնդումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31