Բաժիններ՝

Ճապոնիան սառեցրել է ԿԺԴՀ-ի հինգ կազմակերպությունների ակտիվները

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում շարունակվող հրթիռային փորձարկումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ, մասնավորապես, Ճապոնիան որոշում Է ընդունել հինգ կազմակերպությունների ակտիվները սառեցնելու մասին, որոնք մասնակցում են միջուկային զենքի եւ հրթիռների մշակման Փհենյանի ծրագրերին:

Նրա խոսքով՝ Փհենյանի սադրանքները «լուրջ եւ անխուսափելի սպառնալիք» են ներկայացնում Ճապոնիայի անվտանգության համար:

«Ճապոնիան կոչ է անում Հյուսիսային Կորեային՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկել զանազան խնդիրներ լուծելու համար», ներառյալ իր միջուկային ու հրթիռային ծրագրերը, ինչպես նաեւ Փհենյանի կողմից անցյալում Ճապոնիայի քաղաքացիների առեւանգումները, հայտարարել է Մացունոն:

Նա նշել է, որ 1970-ական եւ 1980-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առեւանգումներն իբր հյուսիսկորեական գործակալների գլխավոր խնդիրներից մեկն են, որոնք ծառացած են վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմի առջեւ:

Փհենյանը սեպտեմբերի վերջից բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումներ է անցկացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ դրանք խախտում են ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս