Բաժիններ՝

ՌԴ նախագահը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ռազմական դրություն է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հիշեցրել է, որ այդ բոլոր տարածաշրջաններում նման ռեժիմը գործում էր նույնիսկ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելուց առաջ։

«Այժմ մենք պետք է սահմանենք այդ ռեժիմը արդեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակներում, ուստի՝ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։ Այն անհապաղ կուղարկվի Դաշնության խորհրդի հաստատմանը», – հայտարարել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31