
Փորձել են Թուրքիայից դանակներ ու ատրճանակներ ներմուծել Վրաստան

Վրաստանի մաքսավորները կանխել են վրաց-թուրքական սահմանի «Սարպի» հսկիչ անցակետով հրաձգային զենքի երկիր ներմուծման փաստը: Այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին:
Ավտոմեքենայի զննության ընթացքում, որը վարում էր ձերբակալվածը, հայտնաբերվել են երկու միավոր հրաձգային զենք, ինչպես նաեւ զենքի դետալներ, 18 փամփուշտ եւ տարբեր չափերի հինգ դանակ: Գործը հանձնվել է ՆԳ նախարարություն՝ հետագա արձագանքի համար, հաղորդել է Sputnik-ը: