Հնդկաստանը նոտա է ուղարկել Պակիստանին հնդիկ դիվանագետների լիակատար անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին հակահնդկական զանգվածային ելույթների ֆոնին, որոնք երկրում սկսվել են այն բանից հետո, երբ Նյու Դելին որոշեց չեղարկել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը:
Առնվազն 18 մարդ է զոհվել այն պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 7-ի առավոտյան որոտացել է Քաբուլի արեւմտյան մասում գտնվող ոստիկանական տեղամասի տարածքում:
Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան օգոստոսի 7-ին դատապարտել է Քաբուլի արեւմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը եւ հարձակումը որակել որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը:
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 25-ին ստորագրել էր հրամանագիր ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Անցած մեկ օրում Ռուսաստանի արեւելքում անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 23 հազար հեկտարով, հեռավոր տարածքներում հրդեհների մակերեսը, որտեղ մարում չի կատարվում, անցած օրերի համեմատությամբ աճել է 45 հազար հեկտարով:
Կոպենհագենում երեքշաբթի ուշ երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ, օգոստոսի 7-ի առավոտյան պայթյունի վայր է այցելել Դանիայի հարկային քաղաքականության նախարար Մորտեն Բյոդսկովը:
Իտալիայում երեքշաբթի ուշ երեկոյան թեթեւշաժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լիգուրիա հյուսիսային մարզում՝ Կարմո լեռան լանջին, երկու օդաչուները զոհվել են։
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար:
ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել է Կոնգրեսի կողմից տրամադրված այն միջոցների մի մասը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելու համար:
Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում, վիրավորվել է առնվազն 34 մարդ:
«Աշխարհի բժիշկներ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները կոչ են արել կապարի առկայությունն ստուգելու համար արյան անալիզ վերցնել Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում գտնվող բոլոր կրթական հիմնարկությունների աշակերտներից, տաճար, որտեղ ապրիլի 15-ին հրդեհ տեղի ունեցավ:
«Այս հայտարարությունը կարող է տապալել բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում։ ԼՂ հակամարտությունն այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, ԼՂ հակամարտությունը միջազգայնացված հակամարտություն է, իրադարձությունների զարգացմանը հետևում են ոչ միայն Երևանում ու Բաքվում, այլև Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլն։ Ո՞ւմ աչքերին է թոզ փչում»։
Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում եւ արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար:
Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները:
Շինարարները բեռնատարով մահացու վրաերթի են ենթարկել ֆրանսիական Սին կոմունայի (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ) քաղաքագլուխ Ժան-Մատիե Միշելին այն բանից հետո, երբ պաշտոնյան նրանց խնդրել է վերցնել ճամփեզրին անօրինականորեն թափված շինարարական աղբը:
Եվրամիությունը Թուրքիայում գտնվող փախստականների աջակցության ծրագրին ֆինանսական օգնություն է ցուցաբերել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար:
Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը դենգե տենդի համաճարակ է հայտարարել զոհերի վիթխարի քանակի պատճառով:
Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ:
Հնդկաստանում օգոստոսի 6-ին առնվազն ինն աշակերտ է զոհվել, եւս երեքը լուրջ վնասվածքներ ստացել Ութարաքանդի հյուսիսային նահանգում դպրոցական ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով:
Իրանում օգոստոսի 6-ին ներկայացրել են սեփական արտադրության կառավարվող բարձրճշգրիտ հրիռների եւ բարձրճշգրիտ հրթիռների նոր մոդելներ:
Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:
Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու եւ ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ:
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում:
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ընդգրկուն ճգնաժամ առաջացնել շինարարության ոլորտում: