Մելոնին դիտարկում է արդեն ապրիլին Իտալիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. Bloomberg
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դիտարկում է երկրում հաջորդ համապետական ընտրություններն արդեն ապրիլին անցկացնելու հնարավորությունը, այսինքն՝ 2027 թվականի վերջին օրենքով սահմանված վերջնաժամկետից մի քանի ամիս շուտ։ Դրա մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Անանունության պայմանով խոսած այդ աղբյուրների՝ Մելոնին մտահոգված է, որ իր աջակցության վարկանիշը կարող է նվազել, եթե ինքը հետաձգի ընտրությունները։
Բացի դրանից, ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, նա վախենում է, որ քվեարկության անցկացումը լիազորությունների ժամկետի ավարտին մոտ հաջորդ կառավարությանը չափազանց քիչ ժամանակ կթողնի նոր բյուջեի ընդունման համար, որը պետք է հաստատվի մինչև տարվա վերջ։

