Բաժիններ՝

Սուդանը մինչև ապրիլի 30-ը փակել է իր օդային տարածքը

Սուդանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է երկրի օդային տարածքի փակումը, շաբաթ հայտարարել է Խարթումի միջազգային օդանավակայանը։

Ըստ հայտարարության, Սուդանի զինված ուժերը արձագանքելու են երկրի օդային տարածքի ցանկացած խախտման։

Նույն օրն ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ Սուդանի զինված ուժերը վերահսկում են երկրի բոլոր օդանավակայանները՝ բացառությամբ Խարթումի միջազգային և Հարավային Դարֆուրի Նյալի օդանավակայանների։

Սուդանի մայրաքաղաքում արդեն երկրորդ շաբաթն է շարունակվում են մարտերը։ Ժամանակավոր 72-ժամյա զինադադարը խախտվել էր։ Մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավորները վիրավոր են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930