ԿԺԴՀ-ի կարգավիճակը «վերջնական է և անշրջելի». ԱԳ նախարար
ԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Չhվե Սոն Հին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կարգավիճակը, որպես համաշխարհային միջուկային տերություն, վերջնական է և չի կարող փոխվել արևմտյան երկրների կողմից։
«ԿԺԴՀ-ի դիրքորոշումը, որպես համաշխարհային միջուկային տերություն, վերջնական է և անշրջելի… ԱՄՆ-ն և Արևմուտքը իրավունք չունեն խոսելու որպես միջուկային զենք ունեցող երկիր մեր կարգավիճակի մասին, իսկ մեր կարգավիճակը ոչ մի ձևով չի փոխվի, որքան էլ նրանք ջանան»,- մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նրա հայտարարությունից:
Նախարարը նաև հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենք ունի «իրեն ԱՄՆ-ի սպառնալիքից հետևողականորեն պաշտպանելու նպատակով, այլ ոչ թե ինչ-որ մեկի ճանաչումը ստանալու համար»։
Չհվե Սոն Հիի խոսքով՝ ԱՄՆ-ն ստիպված կլինի մտածել այն մասին, որ միայն «ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականության արմատական և ամբողջական վերացումը կապահովի իրենց անվտանգությունը»։
«Հյուսիսային Կորեան կշարունակի քայլեր ձեռնարկել, որոնք հիմնված են ինքնիշխան պետությանը տրված բոլոր օրինական իրավունքների վրա, մինչև ԱՄՆ-ի և նրա հետ կապված թշնամական ուժերի կողմից բխող բոլոր ռազմական սպառնալիքները լիովին չվերացվեն»,- հավելել է նա։
Այդպիսով, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ղեկավարը պատասխանել G7-ի երկրների ԱԳ նախարարների ընդունած համատեղ հայտարարությանը, որը դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը։ Հայտարարությունում նախարարները նաև շեշտել են, որ Փհենյանը «չի կարող և երբեք չի ունենա» միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան:
Չհվե Սոն Հին, իր հերթին, հիշեցրել է, որ ԿԺԴՀ-ն «զերծ է պայմանագրային պարտավորություններից», քանի որ իրավաբանորեն 2003 թվականին դուրս է եկել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից: