Բաժիններ՝

ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները

Ուգանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) հետ ցամաքային սահման ունեցող երկրները գտնվում են Էբոլա տենդի տարածման ռիսկի գոտում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի գրասենյակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը հայտարարել է արտակարգ և այլ երկրների համար վտանգ ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է որպես բարձր։

«Այս երկրների հետ ցամաքային սահմաններ ունեցող պետությունների համար ռիսկը որպես բարձր է գնահատվում բնակչության մշտական ​​շարժունակության պատճառով, որը կապված է անդրսահմանային առևտրի և օգտակար հանածոների արդյունահանության, Բունդիբուգիո վիրուսի դեմ պայքարի հնարավորությունների ու փորձի տարբերությունների հետ, ինչպես նաև դրա դեմ պայքարի պատրաստվածության մակարդակի հետ», – ասել են գործակալությանը։

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Աֆրիկյան տարածաշրջանի մնացած մասի համար և գլոբալ մակարդակով ռիսկը գնահատվում է որպես ցածր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930