Բաժիններ՝

Բորելը կոչ է արել պարեկել Թայվանի նեղուցը

Եվրոպական ռազմածովային ուժերը պետք է պարեկեն Թայվանի նեղուցը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզել Բորելը։

Journal Du Dimanche-ի իր հոդվածում Բորելը գրել է, որ Թայվանը «մեզ հուզում է տնտեսապես, առևտրականապես և տեխնոլոգիապես»։

«Հենց այդ պատճառով ես կոչ եմ անում եվրոպական ռազմածովային ուժերին պարեկել Թայվանի նեղուցը, որպեսզի ցուցադրենք այդ բացառիկ կարևոր տարածքում նավագնացության ազատության հանդեպ Եվրոպայի հավատարմությունը»,- նշել է նա։

Թայվանի շուրջ իրավիճակը սրվել էր անցյալ տարի օգոստոսի սկզբին, այն ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի պատճառով։ Չինաստանը, որ կղզին իր նահանգներից մեկն է համարում, դատապարտել էր Փելոսիի այցը՝ այդ քայլը թայվանական անջատողականությանն ԱՄՆ աջակցություն դիտարկելով և զանգվածային զինավարժություններ անցկացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս