Թուրքիան ու Մոնղոլիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 500 մլն դոլարի
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հանդիպել է Մոնղոլիայի փոխվարչապետ Նիամթայշիր Նոմտոյբայարի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը և առևտրի ծավալի ավելացմանն առնչվող հարցեր։
Չիֆթչին հայտնել է, որ մտադիր են Մոնղոլիայի հետ առևտրաշրջանառության ծավալաները հասցնել 500 մլն դոլարի։
Բացի տնտեսական հարցերից անդրադարձ է արվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման» (FETÖ) դեմ տարվող պայքարին։ Նշվել է, որ Թուրքիան Մոնղոլիայից սպասումներ ունի այդ կազմակերպության հետ կապված կառույցների գործունեությունը դադարեցբելու մասով:

