Բաժիններ՝

ԱՄՆ հետախուզությունում զանգվածային կրճատումներ են․ CNN

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Բիլ Փուլթը երկուշաբթի սկսել է իր գրասենյակում պլանավորած լայնածավալ կրճատումների գործընթացը․ գրում է CNN-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։

CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փուլթը դիտարկում է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հարյուրավոր աշխատատեղերի կրճատում։ Նշվում է, որ անցյալ շաբաթ նա աշխատանքի էր ներկայացել պաշտոնը ստանձնելու օրվանից մեկ օր շուտ՝ խնդրելով գրասենյակի բոլոր աշխատակիցների ցուցակը, ինչն, ըստ աղբյուրների, անակնկալի էր բերել նույնիսկ պաշտոնից հեռացող տնօրեն Թուլսի Գաբարդին։

Կրճատումների մասին տեղեկությունների ֆոնին՝ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովների դեմոկրատները երկուշաբթի նամակ են հղել Փուլթին՝ նախազգուշացնելով նրան աշխատուժի լայնածավալ կրճատումների ռիսկերի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930