Իրանը չի պլանավորում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումներ անցկացնել վնասված օբյեկտներում
Իրանը չի պլանավորում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսչական ստուգումներ անցկացնել վնասված միջուկային օբյեկտներում: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 22-ին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն այս շաբաթ։
«Երկու հարցի պատասխանն է՝ ոչ։ Մենք հանդիպում չենք ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի հետ (Ռաֆայել Գրոսիի հետ Շվեյցարիայում, որտեղ ընթանում էին ԱՄՆ-ի հետ բանակցությունները), մենք նաև պլաններ չունենք ԱԷՄԳ-ի կողմից տեսչական ստուգումներ անցկացնել վնասված միջուկային օբյեկտներում», – Բաղային ասել է ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է իրանական լրատվամիջոցների կողմից։
Դրա հետ մեկտեղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը մինչ այդ նշել էր, որ ԱԷՄԳ-ի մուտքի հնարավորությունը ռմբակոծությունների ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ կախված կլինի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքներից։ ԱԷՄԳ-ն առաջվա պես մուտքի հնարավորություն ունի «Բուշեր» ատոմակայան։


