Հոնկոնգի ոստիկանությունը քաղաքում կրկին ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Վերջերս հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր միտում է նկատվում: Գլոբալ առումով ամեն ինչ դեռ լավ է՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող բարեկամության հավաստիացումներ, Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ աշխատանքներին, սերտ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն, հայ սակրավորները և բժիշկները գտնվում են Սիրիայում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ նամակ է ստացել Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, որում վերջինս առաջարկել է իրեն հանդիպում անցկացնել այն բանից հետո, ինչ կավարտվեն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական ուսումնավարժանքները:
Ֆրանսիայում ուժեղ ամպրոպների ու քամու պատճառով օգոստոսի 10-ին ավելի քան 15 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Կոպենհագենի կենտրոնից ոչ հեռու՝ ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Պայթյունից տուժածներ չեն եղել:
Մյանմայի հարավ-արևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
Հունաստանի մի շարք շրջաններում հայտարարվել է հրդեհավտանգ ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան՝ կապված 40 աստիճան ջերմության և ուժեղ քամու հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները:
Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը:
Հնդկաստանի Բիհարի նահանգի Մուզաֆարփուր քաղաքի բնակիչներից մեկը պատմել է առեղծվածային հիվանդության մասին, որի պատճառով նրա որովայնը փքվել է՝ հասնելով անոմալ չափերի:
Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Open Arms իսպանական փրկարարական նավի վրա գտնվող 121 մարդկանց, նավ, որն արդեն ութերորդ օրն է՝ դրեյֆում է Կենտրոնական Միջերկրականում, եւ որին մինչ այժմ հրաժարվում է ընդունել որեւէ պետություն։
Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը խոստացել է բացահայտել կյանքի այլմոլորակային ձեւերի եւ չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դա կա, 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում:
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական է տվել կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռներg ընտանիքով ճամփորդելու համար օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով:
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հնարավոր է համարել ամերիկացի զինծառայողների մի մասին Գերմանայի Դաշնային Հարապետությունից (ԳԴՀ) այլ վայր փոխադրումը:
Իշխանությունների կողմից ձերբակալված՝ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ:
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը օգոստոս 9-ին տապի պատճառով նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե բոլոր արեւելյան նահանգներում։
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին կամ ցանկացած այլ ռազմական միության:
Օդերեւութաբանական տագնապի նախավերջին մակարդակն է սահմանվել Ֆրանսիայի ինը դեպարտամենտում սպասվող սաստիկ ամպրոպների պատճառով:
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ երկխոսության շուտափույթ վերսկսում է ակնկալում:
Օգոստոսի 9-ին սեւ շապիկներով հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ նստացույց են սկսել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:
Առնվազն 17 մարդ է զոհվել, 22 հազարը՝ տարահանվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում 916 հազար հեկտարից աճել է մինչեւ 963 հազար հեկտար:
Շուրջ 200 մարդ է սողանքի հետեւանքով վիրավորվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվումէ մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ:
Ճապոնիայի Նագասակի քաղաքում տեղի է ունեցել ատոմային ռմբակոծության 74-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ներկայիս ղեկավար Ջոզեֆ Մագուայրին:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել:
Նա նշեց, որ ռուս-վրացական պատերազմը փորձություն էր նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը, լինելով Վրաստանի հարևանն ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, կարողացավ իր շահերը ճիշտ պաշտպանել երկու կողմերի մոտ։ «Դա գնահատելի էր և պահպանվել է հետագայում ևս»,- ասաց վերլուծաբանը։
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի:
Կորեայի Հանրապետության կառավարությունը դադարեցրել է այն օրենքում ուղղումների նախագծի քննարկումը, որի համաձայն Ճապոնիան պետք է հանվի Հարավային Կորեայի գերակա առեւտրական գործընկերների ցուցակից։
Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: