Բաժիններ՝

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սուդանում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել դադարեցնել բռնությունները Սուդանում և աղոթել Սուդանի ժողովրդի համար:

«Իրավիճակը Սուդանում, ցավոք, շարունակում է մնալ ծանր, ուստի կրկին կոչ եմ անում շուտափույթ դադարեցնել բռնությունները և վերսկսել երկխոսության ճանապարհը: Ես հրավիրում եմ բոլորին աղոթել մեր սուդանցի եղբայրների և քույրերի համար», – հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեկ շաբաթ առաջ պոնտիֆիկոսը նույնպես մտահոգություն էր հայտնել Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով Սուդանի ժողովրդին մոտ լինելու մասին: Նա աղոթքի կոչ է արել, որպեսզի «հաղթանակի երկխոսությունը վերադառնա խաղաղության և համերաշխության ուղի»:

Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում Մուհամեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) և կանոնավոր բանակի միջև: Սուդանի առողջապահության նախարարի տվյալներով ՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս