Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին

Հունիսի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի, Կանզասի Ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբիի, Եվրոպայում ցամաքային գործողությունների շտաբի պետ, գնդապետ Փոլ Կուրտիուի, բարձրաստիճան զինվորականների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու ներկայացուցիչների հետ «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը:

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողներ:

Հրավիրյալները հետևել են զորավարժության գործնական փուլին, ծանոթացել իրականացվող վարժանքներին և միջազգային խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման շրջանակում ներգրավված ստորաբաժանումների գործողություններին։

Այնուհետև զորավարժության ղեկավարությունը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և հյուրերին ներկայացրել է կատարված աշխատանքները, ուսումնական նպատակներն ու արձանագրված արդյունքները։

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում պահանջվող մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ստորաբաժանումների փոխգործունակության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930