Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեզը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ճակատագրով: Սայս մասին նա հայտարարել է հանձնաժողովում այս թեմայով քննարկումների արդյունքում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին թողնել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում եւ տեսնելի ապագայում նրան չփոխել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի:
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն ապրիլի 12-ին հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է Աֆղանստանի խաղաղության գործընթացին և այդ համատեքստում Ստամբուլում անցկացվող կոնֆերանսին առնչվող մի շարք հարցեր:
Նիգերիայում մի խումբ զինված ելուզակներ առեւանգել են ավտոբուսի 15 ուղեւորների:
Փարիզի մասնավոր հիվանդանոցներից մեկի դիմաց անհայտ անձը կրակել է երկու անձի ուղղությամբ, ինչից հետո մոտոցիկլետով փախուստի է դիմել: Հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել, հիվանդանոցի անվտանգության աշխատակցուհին վիրավորվել է:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս-թուրքական բախումն անխուսափելի է։ Պարզապես հիմա այնպես է, որ ՌԴ-ն ցանկություն չունի ուղիղ բախման գնա, ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը։ Սակայն Թուրքիան այդ տրամադրությամբ չէ։ Թուրքիան հիմա ամեն ինչ անում է, որպեսզի իր ազդեցության ոլորտները ընդլայնի ի հաշիվ ՌԴ-ի ազդեցության ոլորտների։
Փախստականներին Եմենից Ջիբութի տեղափոխող նավը խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ:
Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում այցելուն հրազենի միջոցով սպանել է մեկ այլ այցելուի: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածը ծագումով ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովն է:
Հնդկաստանի պետական կարգավորիչի՝ դեղամիջոցների բնագավառում փորձագետների կոմիտեն ապրիլի 12-ին հերթական անգամ կքննարկի ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի շտապ օգտագործման հայտը: Այդ մասին հաղորդել էANI գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի իր պապի՝ արքայազն Ֆիլիպի՝ ապրիլի 17-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը:
ԱՄՆ-ը եւ Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում։ Այն տարածքային վեճերի օբյեկտ է Չինաստանի եւ տարածաշրջանի մի քանի պետությունների միջեւ:
Ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ստորև որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին այցով կմեկնի Ադրբեջան հայտնում է minval.az-ը՝ հղում տաոլով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: «
Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումն անցկացվել է թափանցիկ եւ օրինական:
Կորեայի Հանրապետությունը (ԿՀ) եւ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը սուզանավերի բալիստիկ հրթիռների մշակման ոլորտում՝ Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո նավաշինարանում ակտվիության նշանների պատճառով:
Պարբերականի փոխանցմամբ, Մերկելը պատվաստումը նշանակել էր ապրիլի 11-ին, սակայն այն առցանց եղանակով չեղարկվել է։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca պատվաստանյութով։
Նաթանզ քաղաքում Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանացում վթարը տեղի է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել է իսրայելական կողմը:
Սենտ Վինսենտի եւ Գրենադիննների հյուսիսային շրջաններում էլեկտրականության զանգվածային անջատումներ եւ ջրամատակարարման ընդհատումներ են արձանագրվում Սուֆրիեր հրաբխի ժայթքման պատճառով: Ապրիլի 11-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ապրիլի 9-ից տարբեր ուժգնության գրեթե 210 երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Տոկարա կղզիների շրջանում, որոնք մտնում են երկրի հարավ–արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայի կազմի մեջ: Դրանց թվում եղել են ավելի քան 5 մագնիտուդով երկու հուժկու ստորգետնյա ցնցումներ, ապրիլի 12-ին հայտնել է Ազգային հանրային հեռուստատեսությունը:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրվա ընթացքում երկրում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել է կորոնավիրուսի 131,9 հազար նոր դեպք:
Հռոմի պապը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ սեղմել է պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը Հռոմի Սանտո Սպիրիտո ին Սասիա եկեղեցում գլխավորել է Աստծո ողորմության կիրակի օրը մատուցված պատարագը, դրանից հետո առաջին անգամ սեղմել է տաճարում ներկա գտնվող բոլոր մարդկանց ձեռքերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել երեք զինծառայողների, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության, «թշնամու հետ համագործակցելու» մեջ:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը:
Bloomberg-ը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ստանում են հարուստ երկրները: Դա պայմանավորված է աշխարհում դեղամիջոցների անհավասար բաշխման հետ:
Ջիբութիի գործող նախագահ Իսմաիլ Օմար Գելեն ընտրություններում 98.58 տոկոս ձայներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:
Մյանմայում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, ռազմական տրիբունալը 19 անձանց դատապարտել է մահապատժի քաղաքացիական անձի սպանության և զինվորականի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով:
Չինաստանի իշխանությունները թույլատրել են կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի համար, որը մշակում է դեղագործական ընկերությունը: