Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում
Իրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը, որը, հարձակումներով պայմանավորված, երբեմն բացվում ու կրկին փակվում էր։

