ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավիաընկերությունների համար սահմանել է ինքնաթիռներում Apple ընկերության 2015-2017 թվականների արտադրության MacBook Pro նոութբուքերի փոխադրման արգելք:
Մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։
Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ:
Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը:
Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն «աննախադեպ գործընկերության» ճանապարհին են Brexit-ից հետո։
Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան:
Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար:
վ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով:
Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը պիրենեյան թագավորության իշխանություններին կոչ է արել Եվրամիության երկրներին համոզել բաշխելու Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին։
Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:
Փարիզի պրեֆեկտուրան օգոստոսի 13-ին սկսել է այն թաղամասերի կապարով աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունը, որոնք հարում են Փարիզի Աստվածամոր տաճարին:
Պորտսմուտում բազավորված HMS Kent բրիտանական ռազմանավն ուղեւորվում է Պարսից ծոց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը:
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են անտառային հրդեհների օջախների կտրուկ ավելանելու մասին Կալիմանտան եւ Սումատրա կղզիներում՝ ընդսմին չբացառելով 2015 թվականի բնապահպանական ճգնաժամի կրկնվելու հնարավորությունը, երբ սաստիկ ծխոտումից տուժեցին հարեւան Մալայզիան եւ Սինգապուրը:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աամբաեւը, որին ձերբակալել են օգոստոսի 8-ին, պետական հեղաշրջում էր պատրաստում հանրապետությունում:
Առնվազն 49 դեռահաս է տուժել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Պալգհար օկրուգում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է գետը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը համերաշխություն է հայտնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, որոնք հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների եւ պաշտպանում են իրենց ընտրական իրավունքները:
Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 12 անտառային հրդեհ է վերացվել գրեթե 1,89 հազար հեկտար տարածքում, բայց դեռեւս 125 օջախ շարունակում է գործել 774 հազար հեկտար տարածքում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 12-ին մի շարք փոփոխություններ է կատարել երկրի գերատեսչություններում:
Ուժգին անտառային հրդեհ է օգոստոսի 13-ին սկսվել Հունաստանի Էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու:
Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ:
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) որոշել է ընդդիմության կողմից վերահսկվող Բոլիվարյան Հանրապետության Ազգային ասամբլեայի չորս պատգամավորի զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից «հայրենիքի դավաճանության համար»:
Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:
Հնդկաստանը Քաշմիրում իր գործողություններով խախտում է սահմանային շրջաններում խաղաղություն, կայունություն ապահովելու մասին երկկողմանի համաձայնագիրը:
Անցած հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան տարածաշրջանում, որը հայտնվել է անտարկտիկական ցիկլոնի տիրապետության ներքո, վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: