Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Ֆրանսիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին։
Այսօր՝ հունիսի 23-ին, Նորվեգիան ԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրում 3:2 հաշվով առավելության է հասել Սենեգալի նկատմամբ և ժամանակից շուտ ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում։ 25-ամյա Հալանդն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Անկեղծ ասած, հիմա ինձ մի փոքր միևնույնն է այդ հանդիպումը [Ֆրանսիայի դեմ]: Մենք կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ, ինչն ուղղակի անհավանական է: Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ, և ամենայն հավանականությամբ, կդառնան մրցաշարի հաղթող»,- Սենեգալի հետ հանդիպումից հետո տված ֆլեշ-հարցազրույցում նշել է Հալանդը։
Հավելենք, որ խմբային փուլի եզրափակիչ՝ երրորդ տուրում, Նորվեգիան կմրցի Ֆրանսիայի, իսկ Սենեգալը՝ Իրաքի հավաքականի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 26-ին։

