Տոկիոյի TEPCO Էներգետիկական ընկերությունը որոշում է ընդունել ապամոնտաժել «Ֆուկուսիմա-2» ատոմակայանը՝ ի լրումն 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժած հարեւան «Ֆուկուսիմա-1» կայանի: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
Անգլիայի արտգործնախարարությունը Թուրքիա և մի շարք այլ երկրներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել։
Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը, Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելապատի կառուցում է սկսել է ոչ միայն ամերիկա-մեքսիկական սահմանին, այլեւ Վաշինգտոնում սեփական նստավայրի՝ Սպիտակ տան շուրջը:
2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման հավակնորդները շեշտը դնում են 2020 թվականին հանրապետական Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահ վերընտրվելը թույլ չտալու վրա, բայց խոստովանում են, որ քաղաքականություն նրա գալով չեն սկվել դեմոկրատների խնդիները:
Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, անկախ այն բանից՝ կողմերին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել հետագա համագործակցության պայմանների շուրջ
Աֆղանստանի արեւմուտքում առնվազն 34 մարդ է զոհվել ճամփեզրին տեղադրված ականով ավտոբուսի պայթեցման հետեւանքով:
Շուրջ 250 հեկտար անտառ է այրվել եւ առնվազն 170 մարդ Է տարահանվել այն սաստիկ հրդեհի հետեւանքով, որը հուլիսի 30-ին սկսվել Է Ֆրանսիայի Գարի հարավային դեպարտամենտում:
ԿԺԴՀ-ն հուլիսի 31-ին փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռի փորձարկում է իրականացրել, որոնք նույն այն տիպի են եղել, ինչ եւ մեկ շաբաթ առաջ:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հավաստել է, որ երկիրը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առեւտրական հարցերի շուրջը վերսկսված բանակցություններում հուլիսի 30-ի երեկոյան Շանհայում կարճատեւ գործնական ընթրիք են անցկացրել:
Ֆրանսիայում ներկայացրել են Նոտր Դամի վերակառուցման ընթացքում միլիոնավոր հավատացյալների եւ զբոսաշրջիկների համար ժամանակավոր տաճարի նախագիծ:
Եվրոպայի տնտեսությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 0,2 տոկոսով:
Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնար 2024 թվականից հետո:
Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի և փախուստի դիմած նրա կնոջ՝ Հայի բին Ալ-Հուսեյնի ապահարզանի գործով դատական լսումները սկսվել են:
Ուկրաինական դատարանը կալանք է դրել Neyma ռուսական լցանավի, ինչպես նաեւ այն փաստաթղթերի վրա, որոնք դրանում առգրավվել էին հուլիսի 25-ին կատարված խուզարկությունների ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին այցով կժամանի Լեհաստան
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ին սպառնացել է, որ եթե մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հնարավոր վերընտրվելը Պեկինի հետ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը չկնքվի, ապա գործարքի պայմաններն ավելի կոշտ կլինեն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 30-ին բանակցություններ է վարել Իռլանդիայի իր պաշտոնակից Լեո Վարադքարի հետ եւ խոստացել է նրան Brexit-ից հետո թույլ չտալ սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքի հայտնվելը բրիտանա-իռլանդական սահմանում:
Օգոստոսի 24-ին Ուկրաինան Անկախության օրը կնշի նոր ձեւաչափով:
ԱՄՆ-ը դիվանագիտական կապուղիներով պաշտոնական խնդրանք է ուղարկել Գերմանիային՝ մասնակցելու Հորմուզի նեղուցում անվտանգության դիտարկման առաքելությանը:
Աֆղան ուժայինները «Թալիբան» արմատական շարժման ավելի քան 50 զինյալների են ոչնչացրել Բաղլանի նահանգում իրականացված գործողության ընթացքում:
Cobham Aviation ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ավստրալիայի Փերտ քաղաքի օդանավակայանում բախվել է լուսավորման կայմասյանը, ուղեւորներից ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմն անհեթեթություն է համարել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ֆրանսիական գինու վրա մաքսատուրքերի հնարավոր սահմանումը հանրապետությունում ընդունված «թվային հարկի» կապակցությամբ։
114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ավելի քան կառավարությունների 80 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ամբիոնից ելույթ կունենան սեպտեմբերի 24-ից մինչեւ 30-ն անցկացվելիք բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերի ընթացքում։
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը կոշտ դիրք է բռնել ԵՄ-ից առանց համաձայնագրի կնքման Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում, ինչը «չափազանց» վտանգավոր Է Շոտլանդիայի եւ ամբողջ Բրիտանիայի համար:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հավաստել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հաջող համատեղ փորձարկումը:
Բրազիլիայում բանտային խռովության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 57-ի, 17 մարդ գլխատվել է եւ 41-ը մահացել շնչահեղձ լինելուց:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չի կարողացել հաղթահարել Կոնգրեսի երեք բանաձեւերի դրա նախագահ Դոնալդ Թրամփի դրած վետոն, որոնք կոչ էին անում վարչակազմին՝ առանձին զինատեսակներ չվաճառել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Մացյալ Էմիրություններին:
Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը, պատրաստ է հանդես գալ դատարանում եւ պատշտպանել ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ այն բանի փոխարեն, որ իշխանությունները հետամուտ չեն լինի իր նկատմամբ մահապատժի վճռի ընդունման: