ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններից հետո զարգացումները պետք է ուսումնասիրվեն
ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններից հետո զարգացումները պետք է ուսումնասիրվեն․
ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ ընտրությունների դիտարկման մոտեցումները պետք է վերանայվեն՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով նախընտրական և հետընտրական փուլերին։
Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո շարունակվում են զարգացումները, այդ թվում՝ բողոքի ակցիաներ և դատարաններում քննվող գործեր, ինչի պատճառով հետընտրական ներկայությունը նույնպես պետք է դառնա դիտորդական առաքելությունների աշխատանքի մաս։

