Բաժիններ՝

Իսրայելը մտադիր է անկախության հասնել ԱՄՆ-ից սպառազինությունների բնագավառում. Նեթանյահու

Իսրայելը պետք է ազատվի ԱՄՆ-ից կախվածությունից սպառազինությունների բնագավառում և ստեղծի զենքի սեփական անկախ արտադրությունը: Մման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես ցանկանում եմ անկախություն սպառազինությունների ոլորտում: Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի բարեկամների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք կախվածությունից և ստեղծենք սպառազինությունների սեփական անկախ արտադրությունը: Մենք պետք է արտադրենք սեփական զենքը», – ասել է Նեթանյահուն Հորդանան գետի արևմտյան ափին կուրսանտների հետ հանդիպման ժամանակ:

Իսրայելի վարչապետի խոսքը տարածել է նրա գրասենյակը:

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն «այժմ դիմակայում է Իրանին և նրա արբանյակներին»: «Մենք հարվածներ հասցրեցինք նրանց, դա դեռ վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից: Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից: Ուստի այն, ինչ մենք հիմա անում ենք, վիթխարի հզորության կուտակումն է», – հավելել է Իսրայելի վարչապետը:

Մայիսի 3-ին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն կավելացնի 350 միլիարդ շեկելով (մոտ 115 միլիարդ դոլար)՝ սպառազինությունների արտադրության սեփական կարողությունների զարգացման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930