Բաժիններ՝

Յուն Սոկ Յոլը ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի ընտրությունը համարել է դիվանագիտության հաղթանակ

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը «գլոբալ դիվանագիտության հաղթանակ» է համարել իր երկրի ընտրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ։

«ՄԱԿ-ի անդամ 192 պետություններից 180-ի աջակցությունը մեր անդամակցությանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ, գլոբալ դիվանագիտության հաղթանակն է», – հայտնել է նախագահը ։

Բացի Կորեայի Հանրապետությունից, 2024-2025 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամներ են ընտրվել նաև Ալժիրը, Գայանան, Սլովենիան և Սիերա Լեոնեն։

Կորեայի Հանրապետությունն իր պատմության մեջ երրորդ անգամ է տեղ ստանում Անվտանգության խորհրդում։ Նախկինում հարավկորեական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է եղել 1996-1997 և 2013-2014 թվականներին:

Ակնկալվում է, խորհրդի աշխատանքներին մասնակցությունը Սեուլին թույլ կտա ամրապնդել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ միջազգային կազմակերպության շրջանակներում և առաջ տանել սեփական նախաձեռնությունները Կորեական թերակղզու խնդիրների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս