![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1112722.jpg)
Թուրքիան ավարտել է ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո:
Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:
«Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության A-400M ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց երկրորդ և երրորդ խմբի թռիչքները՝ 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակի տեղակայման շրջանակներում, որը ծառայելու է Կոսովոյում», – նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Թուքիայի ազգային պաշտպանության նախարարությանը: