Փաշինյանը կարող է իրեն զոհաբերել հանուն անկլավների. թող իրեն փոխանակի՝ հանուն պետության տարածքի. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի արգործնախարար Բայրամովը հերթական անգամ խոսել է Հայաստանին թելադրվող պայմանների մասին՝ դրանց իրագործումը դիտարկելով խաղաղության պայմանագրի կնքման երաշխիք։

«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության շեմին են»,- ասել է Բայրամովը՝ ընդգծելով, որ հարաբերությունների կարգավորման բանակցություններում, սակայն, կա 3 հիմնական խոչընդոտ։

 ««Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», «Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»»,- ասել է Բայրամովը։

 168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի առջև դրված պայմանների մասին, նշեց.

Կարդացեք նաև

«Խաղաղության չակերտավոր պայմանագիր է դա լինելու, և դա հասկանում է Հայաստանի այս կապիտուլացված իշխանությունը, ուստի գործընթացները ձգձգում է, քանզի գիտի՝ ստորագրումից հետո հայտնվելու են աթոռները կորցնելու առաջ։ Այս իշխանությունը հանրության ցասումը զսպել չի կարողանալու։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից արված վերը նշված հայտարարությանը, ապա դա նշանակում է Արցախի հարցի վերջնական փակում, փակվում է նաև անկլավների թեման։ Սրանից բացի, Հայաստանի համար գոյաբանական խնդիր է առաջանալու այն ժամանակ, երբ Հայաստանում բնակեցվեն ադրբեջանցիներ»։

Ըստ Դավթյանի՝ վտանգը կայանում է նրանում, որ, եթե ադրբեջանցիները բնակեցվեն Հայաստանում, Ադրբեջանը, որն ունի երկարաժամկետ ռազմավարության մշակման և իրագործման փորձ, տասը տարի անց կարող է բարձրաձայնել ադրբեջանցիներով բնակեցված հայկական գյուղերին ինքնավար տարածքի կագավիճակ տալու հարցը՝ պահանջելով, որ դրանք կապ չունենան Հայաստանի Հանրապետության հետ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի պատրաստակամությանը՝ Հայաստանից Տիգրանաշենի և այլ անկլավային գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու և Հայաստանին կադաստրի վկայական տալու մասին հայտարարություններին, Գառնիկ Դավթյանն առաջարկեց.

«Առաջարկ ունեմ՝ թող Փաշինյանին փոխանակեն անկլավների հետ. եթե ինքն իրեն ղեկավար է համարում, թող իրեն զոհաբերի՝ հանուն պետության տարածքների պահպանության։ Այս ամենի արդյունքում մենք կունենանք նոր ժամանակավոր Կառավարություն, Հայաստանի հասարակությունը կազատվի սևերից ու սպիտակներից, այլևս չի լսի հակահայկական հայտարարություններ, հասարակության մոտ համախմբում կլինի»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ այդ պարագայում թշնամին կզրկվի այլևս ամեն պատեհ և անպատեհ առիթի դեպքում մահակ ճոճել հայության գլխին։

Ադրբեջանի հարցերով փորձագետը որպես մահակ դիտարկեց, օրինակ, Բայրամովի՝ երեկ բարձրաձայնած պայմաններից մեկը. «Բայրամովի նշած նախապայմաններից 2-րդը, այսպես ասած, «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», որը մշտապես որպես մահակ օգտագործվելու է ոչ միայն՝ Արցախի, այլ մասնավորապես՝ Հայաստանի գլխին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս