![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1112795.jpg)
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերին զուգահեռ քննարկել է մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Բաքվի և Երևանի միջև երկխոսության, F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման, ինչպես նաև Հացահատիկի գործարքի վերաբերյալ:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։