Ուկրաինայում առնվազն երեք մարդ է զոհվել հոկտեմբերի 4-ի առավոտյան «Լվով» միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով, եւս երեքը տուժել են, երկու մարդու ճակատագիրն անհայտ է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 3-ին Ֆլորիդայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, հայտարարել է, որ «Ամերիկայի ձայնը» եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պետբյուջեից, գլուխ չեն հանում իրենց աշխատանքից, ուստի ամերիկյան իշխանությունները դիտարկում են արտասահման հաղորդումներ հեռարձակելու համար նոր զանգվածային լրատվամիջոցի տեղծումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիակատար իրավունք ունի կոռուպցիայի հետ կապված գործերի հետաքննության հարցում օգնություն խնդրել մյուս երկրներից։
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, ինչպես սպասվում է, պաշտոնաթող կլինի նոյեմբերի վերջին:
ԱՄՆ Պաշտպանության նախարարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի տեղակալ Մայքլ Մուլրոյը անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Թուրքիայի հնչեցրած գնահատականներին։
Թվում էր, թե ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ի վերջո, կհանգուցալուծվի ռուսական գազի գնի հարցը։ Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջապես կտա այդ չարչրկված հարցի պատասխանը։
Միացյալ Նահանգները հոկտեմբերի 2-ին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձնական արձակում է իրականացրել, որն ունակ է կրել անհատական նշանառության մի քանի միջուկային մարտագլխիկ:
ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար:
Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման զոհ է դարձել չորս մարդ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հոկտեմբերի 3-ին չեղարկել է այցը Թուրքիա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Եվրամիությանը՝ պատրաստակամություն հանդես բերել Brexit-ի շուրջ գործարքի հասնելու հարցում, հայտարարելով, որ այլապես Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի:
Լոնդոնում էկոակտիվիստները, որոնք բրիտանական իշխանություններից պահանջում են ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության համար, հոկտեմբերի 3-ի առավոտյան արյուն նմանակող կարմիր գույնի հեղուկ են լցրել ֆինանսների նախարարության շենքի վրա:
Սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձեւավորման շուրջ երկրի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նաթանյահուի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի միջեւ բանակցությունները հոկտեմբերի 3-ին ավարտվել են անարդյունք:
Ուկրաինայի պաշտոնաթող գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ հարկադրված է եղել դադարեցնել հետաքննությունը «Բուրիսմա» ընկերության նկատմամբ, որի տնօրենների խորհրդի անդամ էր այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը:
Իրաքում առնվազն 12 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում, վիրավորների թիվը հասել է 650-ի:
Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այն կարծիքին է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի հասնելու վերաբերյալ թագավորության վարչապետ Բորջ Ջոնսոնի նոր առաջարկությունները «զգալի առաջընթաց» են ապահովել բանակցություններում, բայց դեռեւս շատ աշխատանք կա անելու:
ԱՄՆ-ում յոթ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչն ընկել է Քոնեկտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին ժամանել է Չինաստանի մայրաքաղաք:
«Միտագ» թայֆունը, որը հոկտեմբերի 2-ին եւ 3-ին մոլեգնել է Հարավային Կորեայի հարավային տարածաշրջաններում, առնվազն վեց մարդու կյանք է խլել, եւս առնվազն վեց հոգի անհայտ կորած են համարվում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին քանիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, վարդագույնով է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի Octobre Rose (Վարդագույն հոկտեմբեր) ակցիայի։
Ռուս վերլուծաբանն ասաց, որ Մոսկվային այդքան էլ չի հետաքրքրում, թե սա ինչպես կընկալի Փաշինյանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է նախկինի նման իրեն զգալ հարաբերությունների այն մասնակիցը, որն իրեն Երևանում կարող է թույլ տալ ավելին, քան կարող է թույլ տալ գուցե հետսովետական տարածքի մեկ այլ մայրաքաղաքում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։
Փարիզում ընթանում է «Ցասման երթը»՝ ընդգրկուն ակցիա, որը կազմակերպվել է ոստիկանության ֆրանսիական արհմիությունների կոչով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր եւ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ հոկտեմբերի 2-ին Եվրամիությանը «կառուցողական եւ հիմնավոր» առաջարկություն է ներկայացնելու Brexit-ի վերաբերյալ, սակայն ոչ մի մանրամասն չի հայտնել։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը, ինչպես սպասվում է, կհետաձգի արտակարգ բյուջեի նախագծի հայտարարումը ԵՄ-ից «կոշտ» սցենարով կամ համաձայնագրով Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ առկա անորոշությունների պատճառով:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ է դրել կապիտուլացվելու հարկադրել Իրանին, նման քաղաքականությունն անհեռատես է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: