Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ գնահատելու անվտանգության իրավիճակը

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 19-22-ը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում եվրոմիության գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև՝ ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և զեկուցելու նպատակով փետրվարին տեղակայված Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) գործունեությանը։

Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930