Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
Շուրջ երկու տասնյակ միգրանտներ, որոնք փորձում էին Աֆրիկայից Իտալիա հասնել Միջերկրական ծովով, անհետ կորել են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. ջրից դուրսէ բերվել ինը զոհվածի մարմին:
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժման ակտիվիստներն արգելափակել են Ամստերդամի կենտրոնական շրջանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել եւ փորձել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել Բրյուսելի հետ գործարքով կամ առանց դրա:
Առնվազն երկու միգրանտ է զոհվել նավաբեկության հետեւանքով, որն անցած գիշեր տեղի է ունեցել Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ:
Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չէր, փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթում է հոկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից ավելի լուրջ նախապատրաստություն է ակնկալում միջուկային խնդրի եւ երկկողմ հարաբերությունների նորմալացման այլ հարցերի շուրջ բանակցություններին:
Ճապոնիայի ձկնորսական տեսչական ստուգումների նավը հոկտեմբերի 7-ին բախվել է ԿԺԴՀ-ի դրոշի ներքո ընթացող ձկնորսական նավի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտարարել է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը, ինչը պատմական մասշտաբի մոլորություն կլիներ:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են ծառայել երկրի զինված ուժերում:
Ոմանք կարծում են, որ երջանկությունը ներսից է գալիս: Սակայն տնտեսագիտության աշխարհում երջանկությունը ավելի շատ կապված է քանակական գործոնների հետ:
2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում գործազրկությունն օգոստոսի 3,7 տոկոսի համեմատությամբ ընկել է մինչեւ 3,5 տոկոս եւ հասել 1969 թվականի դեկտեմբերից ի վեր նվազագույն մակարդակին:
168.am-ի հարցին, թե հաշվի առնելով, որ հայտարարությունը եղել է ՌԴ-ում՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ պաշտոնական Մոսկվան կարձագանքի դրան՝ քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կլինի մոտավորապես հայտարարություն, որ` երկու կողմերին էլ կոչ ենք անում ծայրահեղական բնույթի հայտարարություններից զերծ մնալ»:
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Կարլոս Մարտին Ռուիզ դե Գորդեջուելան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները:
«Եթե արվում է հայտարարություն, որ՝ «Արցախը Հայաստան է», ապա պետք է համապատասխան ընթացակարգերով դրա իրականացումը սկսվի, ԱԺ-ում պետք է սկսվի նման գործընթաց և ասվի, որ դա է հայկական կողմի բանակցելու գլխավոր պայմանը… Բայց այս դեպքում այդպես չարվեց, չէ՞: Նա ասաց այդ բառերը, գցեց այդ կարգախոսն ու հեռացավ, ինչը նյարդայնացնում է միջնորդներին, դա չափազանց անլուրջ է, դա պոպուլիզմ է»:
«Տարածաշրջանն արդեն իսկ շատ ռազմականացված է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքները շարունակելու բարձրաստիճան պայմանավորվածությանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները ժամանել են Շվեդիա՝ վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հույս ունենալով հաղթահարել երկու երկրների միջև առաջացած փակուղին:
«Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է երկրի ղեկավարը նշելու իր ծննդյան տարեդարձը, գրում է Gazeta-ն: Հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 67 տարեկան:
Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բռնաբարության կասկածանքով:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը պահպանում են բանակցություններն ուղղված Կորեական թերակղզում քիմիական զենքի ոչնչացմանը:
Բրյուսելը հպարտանում է Վրաստանի հետ կատարված համատեղ աշխատանքով, եւ գալու է այն ժամանակը, երբ հանրապետությունը կդառնա դաշինքի անդամ:
Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումներն այն մասին, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ:
Ավստրալիայի պահուստային բանկը (RBA) նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության մեջ ավելի խորը անկման ռիսկի մասին այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են՝ Հոնկոնգում շարունակվող բողոքի ակցիաները եւ Մերձավոր Արեւելքում լարվածության սաստկացումը, գրում է The Wall Street Journal-ը:
Եվրամիությունը հոկտեմբերի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Մարշալյան կղզիները կբացառի օֆշորների սեւ ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ հարկ եղած ձեւով չեն համագործակցում հարկային ոլորտում:
Հոնկոնգի տարբեր շրջաններում հոկտեմբերի 4-ին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում ցույցերի ընթացքում դիմակների եւ դեմքը ծածկող այլ առարկաների արգելք սահմանելու՝ իշխանությունների որոշման հայտարարման ֆոնին։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը հոկտեմբերի 7-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին կհանձնարարի հանրապետության նոր կառավարություն կազմել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը պատասխան միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԵՄ-ի երկրների ապրանքների ու ծառայությունների վրա մաքսատուրքերի սահմանման դեպքում: