
ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են 7,92 մլն բարելով

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 7,92 մլն բարելով ՝ հասնելով 467,12 մլն բարելի։ Այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության զեկույցում:
Ըստ զեկույցի՝ բենզինի ապրանքային պաշարներն աճել են 2,11 մլն բարելով և կազմել 220,92 մլն բարել: Թորվածքների առևտրային պաշարներն ավելացել են 2,12 մլն բարելով ՝ մինչև 113,85 մլն բարել։
Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 1,54 միլիոն բարելով, բենզինի պաշարների ավելացում 1 միլիոն բարելով և թորվածքների պաշարների ավելացում 1,75 միլիոն բարելով: