
Սթոլթենբերգը հայտարարել է, որ չի ծրագրում աշնանից հետո երկարաձգել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ծրագրում է դաշինքի ղեկավարի պաշտոնում աշխատել մինչև այս տարվա աշուն, այլ ծրագրեր չունի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Ես չեմ նախատեսում երկարաձգել իմ լիազորությունները։ Մինչև աշուն կկատարեմ իմ լիազորությունները, այլ պլաններ չունեմ»,-ասել է նա Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Սթոլթենբերգը պետք է հրաժարական տար 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները գագաթաժողովի ընթացքում որոշում են կայացրել երկարաձգել նրա մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը: