ԵԽԽՎ-ում տապալվել են Ադրբեջանի պատվիրակության ջանքերը. Լաչինի միջանցքի հարցը ներառվել է օրակարգ

Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ խոչընդոտել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվել են:

Այս մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն այս հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում»,-հայտնել է պատգամավորը:

Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:

Ադրբեջանն ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։

Ավելին՝ Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս