Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հաղթահարել են տարաձայնությունները եւ փոխհամաձայնության հասել առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման հարցում:
Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ:
Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում:
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով:
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ:
Եվրամիությունը կարող է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության պատճառով նրա դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար։
«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել է Ճապոնիայում, հասել է 67-ի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան Թուրքիայի ներխուժմանը Սիրիա, նա շուտով կտա կարգադրություն՝ թուրք ներկայիս և նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Թուրքիայի հետ 100 միլիարդ դոլար առևտրային գործարքի վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու և թուրքական պողպատի սակագները մինչև 50 տոկոս բարձրացնել համար:
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։ Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել […]
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը՝ արդար միգրացիոն համակարգ ստեղծելու համար:
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ գործածվող տնտեսական պատժամիջոցները եթե նույնիսկ կարողացան արժեզրկել ռուսական ռուբլին ու առաջ բերեցին ֆինանսական ճգնաժամ այս երկրում, միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարքը փոփոխության ենթարկելու հնարավորություն չունեցան:
«Սա էական հարց է նաև Ղարաբաղյան հակամարտության համար, որտեղ ներկայումս ևս Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են, կարևոր է հասնել խաղաղ կարգավորման՝ առանց ծայրահեղականության, որպեսզի Ադրբեջանը ևս հստակեցնի և դիտարկի Հայաստանի մտահոգությունները, որը, թերևս, չի անում»:
Կատալոնիայի ոստիկանությունը հարկադրված է եղել հոկտեմբերի 14-ին բողոքի մասնակիցների դեմ ուժ կիրառել Բարսելոնայի օդանավակայանում:
Մի խումբ բրիտանացի միջուկագետ-փորձագետներ ժամանել են Թեհրան՝ աջակցություն ցուցաբերելու Արաքի ռեակտորի արդիականացմանը:
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը:
Իտալիան առաջիկա ժամերին կընդունի դեկրետ, որն արգելափակում էզենքի մատակարարումները Թուրքիային` Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը եւ համապատասխան գրավոր հայտարարություն է արել:
Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մղձավանջային է համարել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը անկախության շարժման առաջնորդների նկատմամբ:
Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ, հայտարարել են դատարանում։
Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ:
Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապաշտպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում:
Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար:
2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, որը հրապարկվել է Ipsos սոցիոլոգիական լաբորատորյաի կողմից, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։
Ճապոնիայում առնվազն 40 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած է համարվում: