Բաժիններ՝

Ատլանտյան օվկիանոսում փնտրում են կորած սուզանավը, որի ուղևորները մեկնում էին «Տիտանիկը» տեսնելու

ԱՄՆ-ի և Կանադայի որոնողական թիմերը շարունակում են փնտրել զբոսաշրջային սուզանավը, որը մեկնել էր խորտակված «Տիտանիկը» տեսնելու: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ի կեսօրին: Փոքր սուզանավի վրա եղել է 5 մարդ: Նրանց հետ կապը կորել է սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գիշերն Ատլանտյան օվկիանոսում շարունակվել են որոնումները, սակայն նավի որևէ նշան չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներում ներգրավված են կառավարական կազմակերպությունները, ԱՄՆ-ի և Կանադայի նավատորմերը, ինչպես նաև խորջրյա սուզմամբ զբաղվող կոմերցիոն ընկերությունները:

BBC-ն նշում է, որ հունիսի 19-ի ցերեկվա տվյալներով՝ սուզանավում գտնվողների մոտ, հավանաբար, մնացած է եղել մոտավորապես 4 օրվա թթվածին:

Սուզանավում է նաև բրիտանացի միլիարդատեր, հայտնի գործարար, օդաչու, տիեզերական զբոսաշրջիկ, Action Group ընկերության հիմնադիր Հեմիշ Հարդինգը:

Դեպի «Տիտանիկ» զբոսաշրջային ուղևորության կազմակերպիչն է «OpenGate» ընկերությունը: Սուզանավը դուրս է եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս