ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները ճիշտ ուղու վրա են. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենի` Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ճիշտ ուղու վրա են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Բլինքենը չափազանց լավ աշխատանք է կատարել, մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նաև վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել:

Ինչպես նշում է Reuters-ը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 19-ին համաձայնել են կարգավորել իրենց թեժ մրցակցությունն այնպես, որպեսզի դա չվերածվի հակամարտության:

Երեկ Բլինքենը հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի հետ։ Իսկ հունիսի 18-ին Բլինքենը հանդիպել էր Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս