ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպումը գուցե տեղի ունենա առաջիկա մի քանի ամիսներին․ Բլինքեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը գուցե տեղի ունենա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին երեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Նախագահ Բայդենի և նախագահ Սի Ծինպինի անձնական փոխգործակցությանն այլընտրանք չկա: Ուստի ես ակնկալում եմ, որ մենք դա կտեսնենք առաջիկա ամիսներին», – ասել է նա ABC հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով դեմ առ դեմ հանդիպման հնարավոր ժամկետների մասին հարցին:

Բլինքենը նշել է, որ «իրոք կարևոր է, որ նրանք շարունակեն խոսել»։

Հունիսի 18-19-ը ԱՄՆ արտաքին հարցերով գերատեսչության ղեկավարն այցելել էր Պեկին ու հանդիպել Չինաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նա հայտարարել էր, որ շուտով Չինաստան կայցելեն ԱՄՆ վարչակազմի մի շարք այլ ներկայացուցիչներ։ Նա նաև ասել էր, որ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգին հրավիրել է Վաշինգտոն, և նա ընդունել է հրավերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930