Ճապոնիայի վարչապետը կարևոր է համարել կայունությունը ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ համաշխարհային հանրության համար կարևոր է համարում կայունությունն ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունությունը չափազանց կարևոր հարց է համաշխարհային հանրության համար», – մամուլի ասուլիսում ասել է Կիսիդան՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ Չինաստանի ղեկավարի հանդիպմանը։
Խոսելով Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունների մասին՝ Կիսիդան հայտարարել է, որ անցյալ տարի Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ինքը նշել է «դրական պահերը»։
«Անցյալ տարվա նոյեմբերին Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ես դրական պահեր զգացի դեպի ապագա առաջ շարժվելու առումով: Մեր երկիրը, պահպանելով այդ պահերը, կպնդի այն, ինչ պետք է պնդել, և նաև Չինաստանից պատասխանատու քայլեր կպահանջի և կշարունակի երկխոսությունն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը», – ասել է Կիսիդան։