Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 23-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

Ուկրաինայի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է հունիսի 23-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Անվտանգության խորհրդի այս շաբաթվա նիստերի ժամանակացույցը։ Հանդիպումը նշանակված է ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին):

Ակնկալվում է, որ Անվտանգության խորհրդին զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

Անցյալ շաբաթ նա այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930