Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, պատերազմական գործողությունները շարունակվում են։
Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել, այս պահին փնտրվում է տարածք՝ համապատասխան արտադրությունը կազմակերպելու համար:
Բանակցություններին վերադառնալու առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի ու Թուրքիայի՝ հրադադարի գնալու մերժումները հաղթահարելը։ Եվ չնայած տարիներ տեւած բանակցություններին եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ հայտարարություններին, Հայաստանն ու Արցախն այսօր մեն-մենակ են՝ առանց որեւէ խաղաղարար գործընկերոջ ու Ադրբեջանի հետ լուրջ եւ անկեղծ բանակցություններ ունենալու հատուկ հույսերի։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել:
Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։
Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը:
Նյու Յորքի, Փորթլենդի եւ Սիեթլի իշխանությունները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դատի են տվել այդ քաղաքներին դաշնային օգնության տրամադրումը մերժելու սպառնալիքի համար՝ իբր ոստիկանության կամայականության դեմ բողոքի գարնանային ակցիաների ժամանակ անկարգությունների դեմ դրանց պայքարել չցանկանալու պատճառով:
Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով պայմանավորված հիվանդության թողած հետեւանքներից մեկը մազաթափությունն է, ինչպես նաեւ տեւական ժամանակ հեւոցն ու թուլությունը. այս եզրակացության են եկել Ճապոնիայի Գլոբալ առողջապահության եւ բժշկության ազգային կենտրոնի գիտնականները:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Նոր կորոնավիրուսի մասին ճշմարտությունը պամելու ձգտումն ի հակակշիռ ստահոդ տեղեկությունների եւ լուրերի դարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպության միջեւ փոխգործակցության դրդապատճառ, կազմակերպություն, որը Wikipedia հանրամատչելի ինտերնետ-հանրագիտարանի սեփականատրեն է:
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։
Բրիսթոլի համալսարանի մի խումբ հետազոտողներ անկախ ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում հաստատել են կորոնավիրուսի դեմ Օքսֆորդում մշակված պատվաստանյութի անվտանգությունը եւ ուժեղ իմունային ռեակցիա առաջացնելու կարողությունը:
Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահների հերթական երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը, որը պետք է կայանար ընթացիկ տարում Բիշքեկում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է 2021 թվականին եւ ամենայն հավանականությամբ կկայնա Թուրքմենստանում:
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում։
2020 թվականը սկսվեց ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմ բռնկվելու վտանգով: ԱՄՆ-ը թիրախի տակ առավ Իրանի գեներալներից Քասիմ Սոլեյմանիին, ում Վաշիգտոնը մեղադրում էր տարածաշրջանում մի շարք հարձակումներ կազմակերպելու մեջ: Իրանն ի պատասխան, հարվածեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթել էՄիացյալ Նահանգների վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերի եզրափակիչ փուլում, որը կայացել է հոկտեմբերի 22-ի երեկոյան Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Բելմոնտ համալսարանում:
«Պատերազմն իսկապես մտածելու տեղիք տվեց: Ես կուզեմ մի դրվագ հիշեցնել՝ երբ ամիսներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ահազանգ հնչեցրեց, ասաց՝ այս, այս, այս քայլերը, որ արվում են մեր իրականության մեջ, թուլացնում են մեր պետությունը, և ասաց՝ ոնց որ թուրքերին հրավիրենք մեզ վրա հարձակվելու: Մեր քաղաքական ակտիվը, ստատուս գրողները փոխանակ ասեին՝ այս մարդը վարչապետ է եղել, նրա վարչապետության ժամանակ պատերազմ ենք հաղթել, եկեք ճշտենք, թե կոնկրետ ինչ նկատի ունի, բայց հազարներով այդ մարդու հետևից ընկան, ասացին՝ դու ծախված ես, Ալիևի մարդն ես…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ ընդգծելով՝ առ այսօր շատերը շարունակում են հալածել Հրանտ Բագրատյանին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության։
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 59 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) կողմից անցկացված հարցման տվյալները։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ու իր գործընկերները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին։
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: