Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական ​​բարդություններից հետո ապաքինվելու նպատակով: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:

«Նա դուրս է գրվել տուն՝ սովորական ֆիզիոթերապևտիկ թերապիայի և կանոնավոր հետազոտությունների համար։ Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:

Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս