Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կուբան քննարկել են համատեղ նախագծեր

Կուբայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ներկայացուցիչները հունվարի 15-ին Հավանայում կայացած հանդիպմանը քննարկել են փոխգործակցության հարցերը բժշկության, գործարարության և գյուղատնտեսության ոլորտում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բանակցությունների արդյունքներով ստորագրվել է ԵԱՏՀ-ի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը։ Ինչպես նշել են հանդիպման մասնակիցները, փաստաթուղթը նվիրված է «առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ծրագրերին՝ շեշտը դնելով տնտեսական ինտեգրման զարգացման և համագործակցության վրա Եվրասիական տնտեսական միության և Կուբայի միջև դեղամիջոցների, բժշկական սարքերի շրջանառության, ագրոարդյունաբերության, գործարար պրոֆիլի ձեռնարկությունների և այլ հարցերի բնագավառում»։

2021 թվականի դեկտեմբերին կողմերը հաստատել են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների պլանը, որը նվիրված է փոխգործակցությանն առևտրատնտեսական և բանկային- ֆինանսական ոլորտներում, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, կենսատեխնոլոգիաների և զբոսաշրջության բնագավառներում։

ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրացման միջազգային կազմակերպություն է, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ դիտորդների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031