«Թուրքիան ցատկ է անում, իսկ մենք՝ հետքայլ». Հունաստանի պաշտպանության նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական «Kathimerini» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի ռազմական արդյունաբերությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ համատեքստում Դենդիասը հռետորական հարց է ուղղել՝ կապված 1980-ին Թուրքիայի և Հունաստանի ունեցած դիրքերի հետ:

«1980-ին որտե՞ղ էինք մենք և որտե՞ղ էր Թուրքիան, իսկ այսօր՝ 2024-ին որտե՞ղ է Թուրքիան և որտեղ ենք մենք: Թուրքիան ցատ է անում, իսկ մենք՝ հետքայլ: Դա անընդունելի է»։

Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը օդատիեզերական և պաշտպանական արտադրության ոլորտում լուրջ խնդիրներ ունի:

«Մինչ այս պահը ի՞նչ ունենք մեր ձեռքում: Ոչինչ, կամ էլ ոչնչին մոտ տեղական արտադրանք»,- հավելել է նա:

Բացի այդ Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ինքն անձամբ գոհ չէ երկրի ներկայիս իրավիճակից:

Ինչպես նաև շեշտելլ, որ չնայած այն բանին, որ ինքն այս հարցում Թուրքիային մրցակից չի համարում, այնուամենայնիվ, առկա իրավիճակն անընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031