Բաժիններ՝

Վորոնեժում ԱԹՍ-ների գրոհից շենքեր են վնասվել, սահմանվել է արտակարգ դրություն

ՌԴ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո վնասվել են երեք շենքերի ավելի քան 30 բնակարաններ: Տուժել է 1 երեխա։

«Նախնական տվյալներով, վնասվածքներ են ստացել Տեպլիչնայա փողոցի 10-հարկանի երեք շենքերի 35 բնակարաններ: Այժմ մասնագետներն զբաղվում են ժամանակավոր ապակեպատվածքի տեղադրմամբ: Բացի այդ, վնասվել են Օստրոգոժսկայա փողոցի չորս շենքերի պատուհանները: Որոշում է կայացվել այստեղ նույնպես ժամանակավոր ապակեպատվածք տեղադրել», – տարածաշրջանի ղեկավարը գրել է իր Telegram-ալիքում։

Նա հավելել է, որ ներկայում թիվ 84 դպրոցում ժամանակավոր կացարան է ստեղծվել տուժած բնակարանների բնակիչների համար, սակայն մինչ այժմ ոչ ոք օգնություն չի խնդրել։

Գուսևը նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում, օպերատիվ շտաբ է տեղակայվել քաղաքային վարչակազմի կողմից։

Ավելի վաղ Վորոնեժի նահանգապետը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Խոցված ուկրաինական անօդաչուի բեկորների՝ բնակարան ընկնելու հետևանքով տուժել է մեկ երեխա: Որոշումներ ընդունելու օպերատիվության համար Վորոնեժում արտակարգ դրություն է սահմանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031