ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար:
Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համար առավել կարևոր է ներկայումս պայմանավորվել ճանաչել ստատուս-քվոն, և Հայաստանը չպետք է հավակնի վերադարձնել տարածքները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել է: Եթե մենք բացառենք այդ տարածքները, ապա վիճելի հարց է մնում Շուշին:
Հունվարի 30-ին Աղդամի շրջանում (Ակնա) իր գործունեությունը սկսեց Արցախյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը:
Թուրքագետը նկատեց, որ Մեդվեդևի հայտարարությունն անպայմանորեն իր մեջ պարունակում է մեսիջ, սակայն դժվար է ասել, այն ուղղված է հայկական իշխանությա՞նը, թե՞ նաև սիրաշահելու որոշակի քայլ էր՝ ուղղված թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիայի նախապայմանն էր ու ցանկություններից մեկը՝ ներգրավվել Արցախի կոնֆլիկտում։
Զարհուրելի զուգադիպությամբ՝ այս նյութում տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով կետերն ուղղակի ուղեցույց էին ՀՀ իշխանություններին՝ ինչպես պետությունը հասցնել աղետի։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի մի շարք հրամանագրեր՝ կապված միգրացիայի հետ:
Իսրայելի Պաշտպանության բանակը փետրվարի 2-ին հայտնել է իր անօդաչու թռչող ապարատի կործանման մասին Գազայի հատվածի տարածքում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:
ՌԴ կառավարությունը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է առանց այցագրի Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներին պարտադրել, որպեսզի նրանք կենսաչափական տվյալներ հանձնեն եւ բուժզննում անցնեն: Այդ մասին վկայում է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սեւծովյան նավատորմի շտաբի նախկին պետ, փոխծովակալ Պյոտր Սվյատաշովը HCH-ի հետ զրույցի ժամանակ կոչ է արել վճռականորեն հակազդել Սեւ ծովում ամերիկյան նավատորմի գործողություններին։
Մյանմայի զինվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված պետական եւ տարածաշրջանային մակարդակների պաշտոնյաների մեծ մասին:
Ուզբեկստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ուզբեկստանի խորհրդարանի Օրենսդրական (ստորին) պալատի առաջին փոխխոսնակ Աքմալ Սայիդովը:
Մյանմայի զինված ուժերի՝ զրահամեքենաներով ուժեղացված ստորաբաժանումները փետրվարի 2-ին պահպանում են կառավարական շենքերը եւ մյուս կարեւոր օբյեկտները, շրջափակում են Յանգոնի՝ երկրի խոշորագույն քաղաքի միջազգային օդանավակայանը:
AstraZeneca դեղագործական ընկերությունը հավաստիացրել է, որ առաջին եռամսյակում Եվրամիությանը կմատակարարի 9 մլն չափաբաժնով (30 տոկոսով) ավելի պատվաստանյութ, քան ավելի վաղ խոստացել էր:
Ղրղզստանի կառավարությունը երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է պատրաստվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հնարավոր երրորդ ալիքին:
Իսրայելի կառավարությունը հունվարի 31-ին լոքդաունը երկարացրել է մինչեւ փետրվարի 5-ի առավոտյան: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Մյանմայի Բանկերի ասոցիացիան հայտարարել է երկրի բոլոր բանկերը ժամանակավորապես փակվելու մասին՝ քաղաքական իրադրության ֆոնին վատ ինտերնետ-միացման պատճառով:
Ուկրաինան փետրվարի կեսին կստանա Pfizer պատվաստանյութի 117 հազար դոզա ՝ COVAX-ի միջոցով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հարապետական սենատորների հետ քննարկելու նրանց առաջարկությունները համավարակի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարի միջոցների փաթերի վերաբերյալ:
Ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը հունվարին աճել է 1,37 միլիարդ դոլարով, ՌԻԱ Նովոստին հաշվել է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։
Բրյուսելի մետրոպոլիտենի «Արևմտյան կայարան» հատվածում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը չվերածվի հակամարտության գոտու, այլ մնա որպես համագործակցության հարթակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:
Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փարիզում Սենա գետի մակարդակը, անձրևների հետևանքով, բարձրացել է:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն անցած օրվա ընթացքում ավելացել է 110,4 հազարով, գրանցվել է 1789 մահ:
Նյու Յորքի եւ նրա շրջակայքի օդանավակայաններում փետրվարի 1-ին պլանավորված ավիաչվերթերի մեծ մասը չեղարկվել է՝ սպասելով ձնաբուքի: Այդ մասին է վկայում FlightAware կայքում զետեղված տեղեկատվությունը, որը հետեւում է օդանավերի երթեւեկությանը։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020թ. ամռանը երկիրը 3 անգամ գտնվել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին:
Լիբանանի հարավային շրջաննեում Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատ է խոցվել դիմադրության մարտիկների կողմից: