ՌԴ-ի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի նրա պաշտոնակից Մոհամմադ Աշտիանին հունվարի 15-ին կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը` ի շահ իսկապես իրավահավասար բազմաբևեռ աշխարհի կառուցման», -ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ երկու երկրները պատրաստվում են միջպետական համաձայնագիր ստորագրել։

«Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ` միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգմանը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրման պատրաստվող միջպետական ​​մեծ համաձայնագրում», – հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս