Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Իրանի գրոհը իրաքյան Էրբիլի վրա

ԱՄՆ-ն դատապարտել է հունվարի 15-ին Իրանի հրթիռային հարձակումներն իրաքյան Էրբիլի վրա` նշելով, որ դա խախտում է կայունությունն Իրաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Իրանի այսօրվա գրոհներն Էրբիլի վրա և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք դեմ ենք հանդես գալիս Իրանի անխելամիտ հրթիռային հարձակումներին, որոնք խաթարում են կայունությունն Իրաքում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքի կառավարությանը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը։

Էրբիլի իշխանությունները հաղորդել են, որ 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից քաղաքի օբյեկտների վրա կատարված հարձակումների հետևանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա բացատրելով տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս