Բելգիայի դատարանը իրանցի դիվանագետ Ասադուլա Ասադիին 20 տարվա ազատազրկման է դատապարտել 2018 թվականին Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ ահաբեկչություն ծրագրելու գործով:
COVID-19-ի համավարակի հետեւանքներն ուռուցքաբանական օգնություն ցուցաբերելու համար եղան աղետալի:
Մյանմայի իրավապահ մարմինները նախագահ Վին Մյինին եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին առաջադրել են երկրի մի շարք օրենքների խախտման մղադրանքներ:
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։
Եվրոպայի տեսանկյունից Հայաստանը չափազանց քիչ բան է արել, որպեսզի մոտենա Եվրոպական միությանը, ուստի, եթե Փաշինյանը լիարժեքորեն հիմնվեր Եվրոպայի վրա, իհարկե, չէր լինի այն իրավիճակը, ինչ ներկայումս ԵՄ արձագանքի հարցում, երբ սկզբունքորեն Եվրոպան լռեց և ոչինչ չարեց, որպեսզի միջամտի հակամարտությանը ԼՂ-ում: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը չուներ նման մանդատ ՀՀ-ի ներսում, Հայաստանն ունի իր աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը, ճակատագիրը: Միամիտ կլիներ Արևմուտքի տեսանկյունից հույս ունենալ, որ Բելառուսից կարելի էր սարքել երկրորդ Ուկրաինա, ով նման կերպ էր մտածում, խենթ է:
Հունաստանում Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց է ավերվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է երկրի հրշեջ ծառայութունը։
Փետրվարի 4-ին 5,4 եւ 5,5 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել Ֆիլիպինների համապատասխանաբար Լուսոն եւ Բատանես կղզիների ափի մոտ:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) կառավարական ուժերն իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել ռազմավական տեսակետից կարեւոր Բոսեմբելե քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաք Բանգիից 150 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ֆիրմին Նգրեբադան։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրենի պաշտոնում Սենատի հաստատմանն է առաջադրել Ուիլյամ Բեռնսի թեկնածությունը:
Իսրայելի պաշպանության բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Սիրիայի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին հաղորդումները:
Arleigh Burke տիպի Rafael Peralta (USS Rafael Peralta, DDG-115) էսկադրային ականակիրը փետրվարի 4-ին մշտական բազավորման է ժամանել Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային բազայի Յոկոսուկա նավահանգիստ:
Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ եթե COVID-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութն ստանա եվրոպական եւ ֆրանսիական կարգավորիչների հավանությունը, ապա դրա օգտագործման ոչ մի արգելափակում չի լինի։
Համավարակի պատճառով Թաիլանդը կկարողանա հինգ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել 2021 թվականին, ինչը կրկնակի պակաս է տասը միլիոն նախնական կանխատեսումից:
Հնդկաստանին C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի կատարումն ընթանում է ըստ գրաֆիկի. Նյու Դելին այդ համալիրների առաջին գունդը կստանա մինչեւ տարեվերջ:
Դուբայում փետրվարի 2-ից նոր «հակաքովիդային» միջոցառումներ են սահմանվել զբոսաշրջիկների համար:
Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, Թվիթերում գրառումը ռուսերեն է կատարել:
Ղազախստանի ՆԳ նախարարությունն Ալմաթիում գործարկել է երեխաներին հետեւելու փորձարարական համակարգը:
Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը:
«Ադրբեջանական մամուլում արագ հայտնվում են նմանատիպ հայտարարությունները, օրինակ՝ գրում են՝ «Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Շուշին ադրբեջանական է», հետո արդեն երկար իրենց հակապատմական, հակագիտական տեքստերն են տալիս այն մասին, թե ինչու է Շուշին ադրբեջանական։ Այսինքն՝ նյութը տալիս են, հետո տակը սկսում են իրենց աղբը լեգալիզացնել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց նա։
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան փետրվարի 3-ին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին ղեկավար Մարիո Դրագիին հանձնարարել է ձեւավորել երկրի նոր կառավարություն:
Կորոնավիրուսի համավարակը փոխում է աշխարհը. այն միջազգային հանրակցությանն ընձեռում է շանս ավելի սերտորեն աշխատելու միասին, համակարգելու իր գործողությունները մուլտիլատերիզմի, համերաշխության եւ օրենքի գերկայության սկզբունքների հիման վրա:
Ոստիկանները փետրվարի 3-ին հայտնաբերել եւ վնասազերծել են մագնիսական ականը, որն ամրացված է եղել Քաբուլի քաղաքագլուխ Դաուդ Սուլթանզոյի ավտոմեքենային:
Մոսկվան եւ Դելին նախնականորեն պայմանավորվել են ՄիԳ-35 կործանիչների համատեղ արտադրության շուրջ՝ 110 կործանիչների հայտամրցույթում ՌԴ-ի հաղթելու դեպքում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Nimitz ատոմային ավիակիրը հեռանում էՄերձավոր Արեւելքից եւ ուղղություն է վերցնում դեպի Հնդկա-խաղաղօվկիանսյան տարածաշրջան: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են COVID-19 կորոնավիրուսի ծագման հարցը, փետրվարի 3-ին այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այդ մասին հաղորդում են Պեկինի ԶԼՄ-ները
Մյանմայի զնվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված շուրջ 400 մարդու, ներառյալ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (ՀԺԱԼ) կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:
աշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։