Իշխանության՝ ՔՊ-ի ներսում միջկլանային պայքար է. կիսելու բան կա. ումից Փաշինյանն իշխանությունը կորցնելու վտանգ է տեսնում, հետապնդումներ են սկսվում. Վիգեն Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ պատկերացում ունի հայրենասիրության միսիայի մասին։ Իշխանության գալով՝ ինքը մտածել է, որ միսիոներական ֆունկցիաներ ունի ու երկիրը պետք է տանի իր պատկերացրած հանգրվանին։ Մեծ կապվածություն ունի սիմվոլների հետ, ինչպես Ալիևն ու Էրդողանը։ Բացի արտաքին պատվերից, ինքն իր առջև նաև արժեհամակարգային դրույթներ կոտրելու խնդիր է դրել․ հերոսները դառնում են անտիհերոս, անտիհերոսները՝ հերոս։ Այս պայմաններում շատ հեշտ է կառավարել։ Մեր ռեգիոնում նման ճանապարհով անցել է նաև Սահակաշվիլին։ Պատահական չէ, որ վերջերս Նիկոլ Փաշինյանի կուրատորությունն իր վրա հենց Սահակաշվիլին է վերցրել։
  • ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանին աշխատանքից ազատելով ու նշանակելով՝ Փաշինյանը երկու հարց է լուծում։ Առաջինը՝ ցույց տալ, որ ամեն ինչ իր ձեռքում է։ Սա քաղաքական մեսիջ է իր թիմին ու հանրության այն հատվածին, որ դեռևս իր կողմնակիցն է։ Սա ցույց է տալիս, որ ավտորիտար համակարգից անցում ենք կատարում տոտալիտարի։ Եվ երկրորդ՝ փաստորեն, ցանկացած փողոցից եկած անձ կարող է դառնալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն, որովհետև օրենքի փոփոխությամբ՝ ԱԱԾ տնօրենը պարտադիր չէ, որ լինի զինվորական։ ԱԱԾ տնօրենի պաշտոնը բավականին զգայուն աշխարհաքաղաքական թեմա է։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելը կարող է գրգռել ռուսներին։
  • Արմեն Աշոտյանին երկարաժամկետ կալանքի տակ պահելը կապված է Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու վախերի հետ։ Նա Աշոտյանի մեջ հակառակորդ է տեսնում։ Իսկ ումից նա իշխանությունը կորցնելու վտանգ է տեսնում՝ դարձնում է քաղբանտարկյալ, թիրախավորում ու հետապնդումների է ենթարկում։
  • Իշխանության՝ ՔՊ-ի ներսում միջկլանային պայքար է: Իսկ միջկլանային պայքար առաջանում է այն ժամանակ, երբ կիսելու բան կա։ 2018թ․ ՔՊ-ի ներսում կիսելու բան չկար։ Սկսած 2020թ.-ից՝ սկսեցին երևալ ՔՊ-ական իշխանության միջկլանային պայքարի առաջին դրվագները։
  • Տիգրան Ավինյանը միշտ էլ որոշակի այլ ստատուս է ունեցել ՔՊ-ի թիմում։ Նա միշտ էլ իրեն զգացել է «свой среди чужих, чужой среди своих» կարգավիճակում։ Ավինյանի հիմքերը շատ ավելի պինդ են, քան մնացածներինը։ Նա իր այսօրվա դիրքով պարտական չէ Նիկոլ Փաշինյանին, դրա համար էլ նա իր սեփական խաղն է ուզում խաղալ։ Դա պայմանավորված է ոչ միայն իր տիրապետած ֆինանսներով, այլև արտաքին քաղաքական որոշակի սցենարների զարգացման մասին տեղյակ լինելով։

Կարդացեք նաև

  • Փաշինյանը մարզային իր շրջայցերով՝ որպես Պլան Ա, դիտարկում է 2024թ․ առաջին կիսամյակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որպես Պլան Բ՝ PR ակցիաներ է անում։ Եթե նա վերջնականապես որոշի, կամ նրան պարտադրեն արտահերթ ընտրություններ, ապա այդ մասին նա կհայտարարի ընտրարշավից անմիջապես առաջ, որպեսզի ոչ ոք ու նաև մասնակիցները գլխի չընկնեն՝ ինչ տեղի ունեցավ։
  • Փաշինյանը Երևանի ընտրություններից հետո հասկացել է, որ էլեկտորալ պրոբլեմներ ունի։ Դա փաստ է, որ արձանագրված է ընտրությունների արդյունքներով, երբ ՔՊ-ին ձայն տվեց ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց՝ ընտրողների 9%-ը։ 2020թ․հետո նա հասկացավ, որ, ինչպես ասում են՝ փողոցն էլ է փախել իր տակից, որովհետև փորձեց ընդդիմության շարժումներին հակադիր շարժում ձևավորել ու հաջողություն չունեցավ։ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ էլ տեսանք, որ վարչական ողջ ռեսուրսների գործադրմամբ, անգամ մարզերից մարդ բերելով՝ քանակ չհավաքվեց։ Այսինքն՝ ինքն էլ գիտի՝ ինքը փողոց չունի։ Եվ երբ ինքն արձանագրում է, որ չունի էլեկտորալ ու փողոցի աջակցություն, անձնական ու կուսակցական ռեյտինգն էլ նվազում է, իր կուսակցության դիրքերը ցանկանում է ամրապնդել իշխանությամբ, իշխանական լծակներով։ Հիմա յուրաքանչյուր համայնքում, որտեղ ՔՊ-ական չի ղեկավարում, կրկնվելու է Ալավերդու սցենարը։ Նրան հիմա պետք է վարչական ռեսուրս ու ուժային կառույցներ։ Փաշինյանը հիմա ամրապնդում է իր կուսակցությունը։ Նա ուզում է ունենալ քաղաքական հենարան՝ ինստիտուտի տեսքով։ Կարծում եմ՝ շատ շուտով մեծ փողեր կդրվեն վարչական ռեսուրսի տակ։
  • Այնպիսի տպավորություն է, որ Ալիևն ու Փաշինյանը խոսում են տարբեր բանակցային պրոցեսների մասին։ Ես չգիտեմ՝ ինչի մասին են այսքան ժամանակ նրանք բանակցել, բայց չկա մի կետ, որի վերաբերյալ իրենք նույն բանն են ասում։
  • Խաղաղության համաձայնագիր առանց սահմանների չի լինում․ դա նոր պատերազմի հիմք է։
  • Ընդհանուր առմամբ ընդունված է ասել, որ հասարակությունը խորը ապատիայի մեջ է, միևնույն ժամանակ հարցումները ցույց են տալիս, որ հասարակության միայն 17%-ն է այս լիդերի կողմնակից։ Մնացածն ազատ տոկոսներ են, որոնք էֆեկտիվ այլընտրանքի դեպքում կոնկրետ քաղաքական հենարան կարող են դառնալ այլ ուժերի համար։
  • Իշխանափոխություն կլինի այն պարագայում, երբ ներքին և արտաքին քաղաքական մեսիջները կամ ուղղվածությունները համընկնեն։ Մեր տիպի երկրների համար դա պարտադիր է։ Որքան էլ ցավալի է, Նիկոլ Փաշինյանը հիմա ունի քաղաքական օրակարգի մոնոպոլիա։ Այլընտրանքի դեպքում պատկերը կփոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս